211652_close_icon
views-count3995 դիտում article-date 13:43 22-05-2022

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության ոչ մի դեպք չի արձանագրվել. ԱՆ

Հայաստանում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել։ Ֆեյսբուքյան իր էջում հայտնել է առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը։

«Պաշտոնապես հայտարարում եմ՝ Հայաստանի Հանրապետությունում կապիկի ծաղիկով վարակվածության որևէ դեպք չի գրանցվել»,- գրել է խոսնակը։

Նա կոչ է արել հանրությանը սոցիալական ցանցերում կեղծ տեղեկություններ չտարածել։

Նմանատիպ նյութեր