211652_close_icon
views-count1247 դիտում article-date 22:35 21-05-2022

«Չենք գտնի գոնե մեկ դեպք, երբ իրեն պարկեշտ պահող պատգամավորի նկատմամբ լրագրողներն ինչ-որ անթույլատրելի բան են արել»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Իրավապահ մարմինները բավական օպերատիվ արձագանքեցին ցուցարարների կողմից այս կամ այն իշխանամետ գործչի նկատմամբ վիրավորական վանկարկումներին՝ ձերբակալելով դրանք իրականացնողներին։

Սակայն նույն օպերատիվությունը չդրսեւորվեց, ասենք, երբ Նիկոլ Փաշինյանի անվտանգության պատասխանատու՝ Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանը հարձակվեց լրագրողի եւ օպերատորի վրա։ Սա այն պարագայում, երբ լրագրողական կազմակերպություններն էլ հանդես եկան հայտարարությամբ՝ պահանջելով նրան ենթարկել պատասխանատվության։

«Առավոտի» «Առերեսում» հաղորդաշարի հյուրը՝ այդ հայտարարությունը ստորագրած Ինֆորմացիայի ազատության կենտրոնի ղեկավար Շուշան Դոյդոյանն արձագանքելով հարցադրմանը, թե ինչու անտեսվեց իրենց հորդորը ՝ ասաց․ «Իրականում մեծ հույսեր չեմ էլ կապում: Նույնիսկ եթե այդ քրեական գործը հարուցված լիներ՝ չեմ էլ ակնկալում, որ սեղմ ժամկետում կներգրավվեր որպես մեղադրյալ ու կենթարկվեր քրեական պատասխանատվության լրագրողի հանդեպ բռնություն կիրառած ու նրա օրինական գործունեությանը միջամտած պաշտոնյան։

Եվ մեր հայտարարության մեջ հատուկ ընդգծել էինք, որ թեեւ այսքան տարիների ընթացքում կարծես այդ միջադեպերը մշտապես ուղեկցում են քաղաքական լարված իրավիճակներին, բայց այդպես էլ հատկապես ոստիկանության եւ իրավապահ համակարգի բարձրաստիճան ներկայացուցիչները չսովորեցին ճիշտ, բարեխիղճ հաղորդակցվել իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնող լրագրողների հետ։ Եվ մյուս խնդիրն էլ այն է, որ ընդհանրապես նման գործերում անպատժելիությունը շարունակվում է նաեւ հետհեղափոխական Հայաստանում»։

Մանրամասները՝ տեսանյութում.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր