211652_close_icon
views-count2537 դիտում article-date 21:56 21-05-2022

Սյունիքի մարզպետը խիստ էր․ ճանապարհաշինարարներին հրահանգեց հասնել Տանձատափ-Տաթև հատվածը. ՏԵՍԱՆՅՈՒԹ, Aravot.am

Շաբաթ օրը՝ մայիսի 21-ի կեսօրին՝ Գորայք համայնք աշխատանքային այց մեկնող Սյունիք մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կապան-Երեւան միջպետական ավտոճանապարհի Տանձատափ բնակավայրի տարածքում արգելակում է մեքենան, հայտնում է Aravot.am-ը:

Ճամփեզրին բեռնատար ավտոմեքենա էր արգելափակվել ու ինչպես պատմեց վարորդը՝ « արդեն մի երկու ժամ անշարժացած է»։ Սյունիքի մարզպետը անմիջապես ահազանգում է տվյալ հատվածը սպասարկող ճանշինընկերությանը, ոստիկանությանը։

«Հենց այս պահին հասեք այստեղ։ Ես չեմ շարունակելու ճանապարհը, մինչեւ արգելափակված մեքենան չշարժվի»,-հեռախոսով ինչ-որ մեկին խիստ տոնով հանձնարարում է մարզպետը։  Տեղ հասնելով՝ ճանշին ընկերության ներկայացուցիչը արդարանում է՝ «սպասում են անձրեւները դադարեն, որպեսզի սկսեն նորոգման աշխատանքները»:

Սյունիքի մարզպետն ոչ մի պատճառաբանություն չի ընդունում՝ հրահանգում է՝ հենց նույն պահին «իր աչքի առաջ սկսել այս հատվածի հարթեցման աշխատանքը»։

Մանրամասները՝ տեսանյութում
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր