211652_close_icon
views-count4049 դիտում article-date 19:34 21-05-2022

Ադրբեջանցիները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում. վիրավոր ունենք

Մայիսի 21-ին` ժամը 14:05-ի սահմաններում, ադրբեջանական ստորաբաժանումները կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված ՀՀ ԶՈւ մարտական հենակետերի ուղղությամբ, ինչի հետևանքով հրազենային թեթև վիրավորում է ստացել N զորամասի պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Գոռ Աղվանի Գյուլսարյանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունը։

Նշվում է, որ զինծառայողին ցուցաբերվել է անհրաժեշտ բժշկական օգնություն, վիճակը բավարար է:

Պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է:

Նմանատիպ նյութեր