211652_close_icon
views-count3741 դիտում article-date 21:01 21-05-2022

«Միություն, պայքար, հաղթանակ».ՀՅԴ Լիբանանի երիտասարդները երթ են կատարել. Arevelk.am

ՀՅԴ Երիտասարդական միաւորը ՝ ԼԵՄ-ը այսօր երթ կատարած է Պէյրութի հայահոծ Պուրճ Համուտ շրջանի թաղամասերուն մէջ, հայտնում է Arevelk.am-ը:

 Երիտասարդները, որոնք այս քայլով ուզած են սատար կանգնիլ Հայաստանի մէջ տեղի ունեցող ընդդիմադիր շարժումին   իրենց ձեռքերուն բռնած են «Զարթնիր Լաօ» տառերով պատրաստուած մեծադիր պաստառ մը, ինչպէս նաեւ  Հայաստանի եւ Արցախի տասնեակ դրօշներ։

 Անոնք անխափան կերպով շրջած են հայկական թաղամասերուն մէջ, մինչեւ իրենց ընկերացող  բարձրաձայն ձայնասփիւռը սփռած է ազգային-յեղափոխական երգեր ու լսելի դարձած են «Ձեզ համար Արցախը տարածք է, մեզ համար Սուրբ Հայրենիք», «Միութիւն, պայքար, յաղթանակ» վանկարկումները։

ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր