211652_close_icon
views-count1310 դիտում article-date 15:39 21-05-2022

Զոհվածների ծնողներն ու հարազատները հանդիպեցին Արգիշտի Քյարամյանին. հստակ ժամկետներ չեն ասվել. 5165 շարժում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

44-օրյա պատերազմում զոհված տղաների ծնողներն ու հարազատները մայիսի 20-ին  հանդիպեցին ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար Արգիշտի Քյարամյանին։ Հանդիպման օրակարգում այն հարցն էր, թե ինչու քննչական կոմիտեի քննիչները քննչական գործողություններ չեն իրականացնում, չեն հարցաքննում Նիկոլ Փաշինյանին այն դեպքում, երբ այդ հարցում առկա է դատախազի ցուցումը: Ժամեր տևած հանդիպումից հետո ծնողները հայտարարեցին, որ Քննչական կոմիտեի նախագահ Քյարամյանը հավաստիացրել է՝ ամենասեղմ ժամկետում գործի քննություն կիրականացվի, սակայն զոհված զինծառայողների ծնողներին հետաքրքիր էր, թե հստակ ինչ ժամկետների մասին է խոսքը։

Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Մենուա Հովհաննիսյանի մայրը՝ Կարին Տոնոյանը, նշեց.

  «Մեր պահանջն այն է, որ հասկանանք՝ երբ են հարցաքննելու Նիկոլ Փաշինյանին, մեզ պատասխան չտվեցին, միայն ասվեց, որ գործը նոր է տեղափոխվել Քննչական կոմիտե, և իրենք չեն կարող ասել, թե իրենց ողջամիտ ժամանակը որքան է։ Մենք համառորեն խնդրեցինք մոտավոր ասել, թե որքան է այդ ժամանակը, սակայն ոչ մի պատասխան էլ չստացանք ողջամիտ ժամկետի մասին»։ 

   Համախմբման անդամները ևս այնտեղ էին` ի աջակցություն զոհված զինծառայողների ծնողների։ Մենուա Սողոմոնյանը նշեց, որ ինքը և զոհվածների հարազատները համակարծիք են.
 
«Սա մեկնաբանում ենք այնպես, որ Քննչականի պետի ցուցումով պետք է հարցաքննությունն իրականացվի կամ չիրականացվի, հարցաքննվի կամ չհարցաքննվի: Այն պարագայում, երբ դատախազը ցուցումը տալիս է, արդեն իրավունքի ուժով պետք է իրականացվի քննություն, հետևապես՝ ո՞րն է հապաղման պատճառը»։
 
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր