1875 դիտում
15:52 21-05-2022
ԱՄՆ-ն կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ է առաջարկել Հյուսիսային Կորեային ու Չինաստանին
Միացյալ Նահանգները Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետությանը, ինչպես նաև Չինաստանին առաջարկել է տրամադրել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Կորեայի Հանրապետության նախագահի հետ հանդիպման արդյունքներով մայրաքաղաք Սեուլում հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը:
«Մենք պատվաստանյութեր ենք առաջարկել Հյուսիսային Կորեային, ինչպես նաև Չինաստանին»,- հայտարարել է Բայդենը՝ չհստակեցնելով, թե որ պատվաստանյութերի մասին է խոսքը:
Մայիսի 12-ին Հյուսիսային Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը հայտնել էր երկրի տարածքում կորոնավիրուսի դեպքերի մասին: Երկրի ղեկավար Կիմ Չեն Ինը հրահանգել է լոքդաուն հայտարարել երկրի բոլոր քաղաքներում ու շրջաններում: Պաշտոնական տվյալներով՝ հաստատվել է ավելի քան 2.46 մլն դեպք:
Նմանատիպ նյութեր
1988 դիտում
11:28 23-09-2016
Հարավային Կորեան առաջարկել է հեռացնել Հյուսիսային Կորեային ՄԱԿ-ի կազմից
618 դիտում
09:23 26-05-2020
Եվրահանձնաժողովը դեռ 2017 թվականին էր առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ մշակել. The Guardian
4181 դիտում
12:23 14-04-2017
ԱՄՆ-ն պատրաստ է կանխարգելիչ հարված հասցնել Հյուսիսային Կորեային. NBC
Այս բաժնից
307 դիտում
19:50 27-03-2024
ԱՄՆ-ն բանակցություններ է սկսել Թուրքիայի հետ՝ Ուկրաինայի համար պայթուցիկ նյութեր գնելու շուրջ
391 դիտում
19:38 27-03-2024
Ֆրանսիան Հաիթիից հետ է կանչել իր ավելի քան 170 քաղաքացիներին
337 դիտում
18:00 27-03-2024
Թուրքիայի ՊՆ-ն հերքում է Իսրայելի հետ համագործակցության մասին լուրերը