211652_close_icon
views-count920 դիտում article-date 14:18 21-05-2022

Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Մայիսի 20-ին Աթենքի Կլաֆթմոնոսի հրապարակում, Հունաստանում ՀՀ դեսպանության հովանո ներքո տեղի է ունեցել Փոքրասիական աղետի և 20-րդ դարի առաջին՝ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հիշատակի երեկո-համերգ: Այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում:

Միջոցառմանը կոմպոզիտոր Ստեֆանոս Դեկերյանը հույն եւ հայ երաժիշտներից բաղկացած խմբով (Վասյա Զիլու, Մարիա Կանելոպուլու, Օդիսեաս Զաֆիրոպուլոս, Թեո Լազարու, Լեֆտերիս Խավուցաս, Վահան Գալստյան) համերգով ներկայացրել է հայկական ավանդական և նվագախմբային երաժշտության՝ հայկական ռիթմի և մեղեդու տարրերով, ինչպես նաև Զմյուռնիայի ավանդական, բայց նաև հույն կոմպոզիտորների ժամանակակից երգերի հավաքացու:


Հիշատակի երեկոն տեղի է ունեցել 2022 թվականի Գրքի 25-րդ ցուցահանդես-տոնավաճառի շրջանակներում, որը կազմակերպվում է Գրահրատարակիչների ընկերակցության և գրավաճառների համահունական ֆեդերացիայի կողմից և իրականացվում է Աթենքի քաղաքապետարանի աջակցությամբ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր