211652_close_icon
views-count2311 դիտում article-date 11:07 21-05-2022

ՆԱՏՕ-ի շուրջ «առևտուրը» կարող է թանկ արժենալ․ «Հայաստանի Հանրապետություն»

«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան կարող է ավելացնել իր հակառակորդների թիվն ԱՄՆ-ի Կոնգրեսում՝ «առեւտուր» սկսելով Ֆինլանդիայի ու Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու պայմանների վերաբերյալ: Դա երեւում է ամերիկյան կոնգրեսականների հայտարարություններից: Վերջիններս ենթադրում են, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի սկսած «առեւտուրը» դաշինքում տեղի համար սպառնում է խափանել Անկարային չորրորդ սերնդի F-16 կործանիչների տրամադրումը:

Փորձագիտական շրջանակներում չեն կասկածում, որ թուրքական կողմի պահանջները, իրոք, կարող են չեզոքացնել դիվանագիտական այն կապիտալը, որը նրան հաջողվել է կուտակել ուկրաինական իրադարձությունների շնորհիվ: Ինչպես «Նեզավիսիմայա գազետային» ասել է մերձավորարեւելյան ժողովրդավարության նախագծում թուրքական ծրագրի համակարգող Մերվե Թահիրօղլուն, Շվեդիայից ու Ֆինլանդիայից Թուրքիայի պահանջները, անկասկած, հակառակ ազդեցություն կունենան հենց նրա վրա»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր