48646 դիտում
11:22 21-05-2022
Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում. բախվել են Toyota-ն ու ՎԻՍ-ը, վերջինս կողաշրջվել է՝ հայտնվելով ճանապարհի մեջտեղում, վարորդները տեղափոխվել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ` մայիսի 20-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Արմավիրի մարզի բնակիչներ՝ 31-ամյա Անի Մ-ի վարած Toyota մակնիշի և 62-ամյա Կարապետ Հ-ի վարած ՎԻՍ մակնիշի ավտոմեենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ՎԻՍ-ը կողաշրջվել է, վարորդը մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Վաղարշապատ», իսկ Toyota-ի վարորդը՝ «Արմավիր» բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 60+
60+