211652_close_icon
views-count1675 դիտում article-date 22:12 20-05-2022

Դորտմունդի «Բորուսիան» հեռացրեց Ռոզեին

Դորտմունդի «Բորուսիան» պաշտոնանկ արեց թիմի գլխավոր մարզիչ Մարկո Ռոզեին:
 
«Մրցաշրջանի ինտենսիվ վերլուծությունից հետո ակումբը որոշեց առաջ շարժվել: Մարկո Ռոզեին հաջողություն ենք մաղթում»,- նշված է ակումբի հաղորդագրության մեջ:
 
45-ամյա մասնագետը «Բորուսիան» գլխավորել էր 2021թ. ամռանը: Նրա հեռանալու մասին նախկին թիմը՝ Մյոնխենգլադբախի «Բորուսիան», հայտնել էր նախորդ տարվա փետրվարին:
 
Այս մրցաշրջանում «Դորտմունդը» Բունդեսլիգայում գրավեց 2-րդ տեղը՝ 34 խաղում վաստակելով 69 միավոր:

Նմանատիպ նյութեր