211652_close_icon
views-count1446 դիտում article-date 17:54 20-05-2022

ՀՖՖ-ն սկսում է հավատարմագրումը Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար

ՀՖՖ հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժինը սկսում է հավատարմագրումը Հայաստանի ազգային հավաքականի՝ Ազգերի լիգայի շրջանակում կայանալիք Հայաստան-Իռլանդիա և Հայաստան-Շոտլանդիա հանդիպումների համար։ Հայաստան-Իռլանդիա հանդիպումը կկայանա հունիսի 4-ին՝ 17:00-ին, իսկ Հայաստան-Շոտլանդիա հանդիպումը՝ հունիսի 14-ին՝ 20:00-ին: Երկու հանդիպումներն էլ կկայանան Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։

Իռլանդիայի ազգային ընտրանու գլխավոր մարզիչ Ստեֆան Քենիի և ֆուտբոլիստներից մեկի նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 16։00-ին։

 Իռլանդիայի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 17:00-ին: Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և ֆուտբոլիստներից մեկի  նախախաղային մամուլի ասուլիսը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում՝ հունիսի 3-ին՝ ժամը 18:00-ին, և կհեռարձակվի սոցցանցերում ՀՖՖ պաշտոնական էջերում։

Հայաստանի ազգային հավաքականի նախախաղային մարզումը կկայանա հունիսի 3-ին՝ ժամը 18։30-ին։ Մարզման առաջին 15 րոպեները բաց կլինեն մեդիայի հավատարմագրված ներկայացուցիչների համար:

Հայաստան-Շոտլանդիա հանդիպման մեդիա միջոցառումների վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն: 

Մեդիայի այն ներկայացուցիչները, որոնք ցանկանում են հավատարմագրվել հանդիպումներին և նախախաղային միջոցառումներին, պետք է մինչև մայիսի 31-ը՝ ժամը 18:00, [email protected] էլեկտրոնային հասցեին ուղարկեն հավատարմագրման դիմումը՝ ստորագրված լրատվամիջոցի ղեկավարի կողմից՝ նշելով զբաղվածության ոլորտը (լրագրող, ֆոտոթղթակից, օպերատոր), կցելով անձը հաստատող փաստաթղթի և լրագրողական հավատարմագրի սկանավորված տարբերակները, 3x4 չափի լուսանկար:

Նշված վերջնաժամկետից դուրս կամ հավատարմագրման կարգի խախտումով ներկայացված դիմումները չեն դիտարկվելու: Հավատարմագրման գործընթացի ավարտից հետո հավատարմագրված անձինք կստանան իրենց դիմումի հաստատման/մերժման և հավատարմագրման անցագրերը ստանալու մասին տեղեկատվություն պարունակող էլեկտրոնային նամակ:

Նմանատիպ նյութեր