211652_close_icon
views-count6004 դիտում article-date 13:49 20-05-2022

Ռոբերտ Խաչատրյանը և Բոլատ Իմանբաևը քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հեռանկարները

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը մայիսի 19-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը։

Ռոբերտ Խաչատրյանը  կարևորել է Ղազախստանի հետ բարձր տեխնոլոգիաների ոլորտում ձևավորված համագործակցությունը, ընդգծել այն խորացնելու և նոր մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։

Բոլատ Իմանբաևը շնորհավորել է Ռոբերտ Խաչատրյանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ, նշել, որ երկու երկրների միջև բարձր տեխնոլոգիաների ոլորտում առկա համագործակցությունը նոր ընթացք է ստացել, ինչում էական դերակատարություն ունի նախարարության աշխատակազմը։

Կողմերը  քննարկվել են հայ-ղազախական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 8-րդ նիստի շրջանակներում բարձր տեխնոլոգիաների, մասնավորապես՝ միկրոէլեկտրոնիկայի և տիեզերական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությանն առնչվող մի շարք հարցեր։

Դեսպան Բոլատ Իմանբաևը բարձր է գնահատել նաև «ԱրմՀայԹեք 2022» պաշտպանական տեխնոլոգիաների 3-րդ միջազգային ցուցահանդեսի անցակցումը, որի շրջանակներում Ղազախստանն արդյունավետ մասնակցություն է ունեցել՝  համագործակցության պայմանագրեր կնքելով մի շարք ընկերությունների հետ։

Նախարար Ռոբերտ Խաչատրյանը ընդգծել  է, որ տեխնոլոգիական ոլորտում երկու երկրների միջև շատ դինամիկ հարաբերություններ են ձևավորվել, որոնք զարգացման և ընդլայնման մեծ պոտենցիալ ունեն։