211652_close_icon
views-count6649 դիտում article-date 09:30 20-05-2022

Արտակարգ դեպք՝ Երևանում. հրդեհ է բռնկվել Daewoo մակնիշի ավտոմեքենայում, այն դարձել է ոչ շահագործելի, ժամանել են հրշեջ փրկարարներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։40-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոգոլի փողոցի թիվ 1 շենքի մոտ ավտոմեքենա է  այրվում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են ԱԻՆ ՓԾ թիվ 5 հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ 

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի գլխավորությամբ։ 

Տեղում տարքծքը սահմանքզատել և ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Նորայր Խալաթյանն ու պարեկ Գոռ Պետրոսյանը։

Հրշեջ-փրկարարները մարել են կայանված վիճակում գտնվող, Երևանի բնակիչ՝ 37-ամյա Հայկ Սեխպեյանին պատկանող Daewoo մակնիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը, ավտոմեքենան էլ ամբողջովին դարձել է ոչ շահագործելի։ Մասամբ ջերմահարվել է նաև կայանված Opel Vectra մակնիշի ավտոմեքենան։ 

Թե ինչն է եղել հրդեհի պատճառը, պարզվում է։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր