211652_close_icon
views-count1751 դիտում article-date 23:13 19-05-2022

Բեյլը կմնա «Ռեալի» պատմության մեջ. Կառլո Անչելոտի

Կառլո Անչելոտին մեկնաբանել է Մադրիդի «Ռեալից» Գարեթ Բեյլի մոտալուտ հեռանալու հարցը։
 
«Բեյլը մարզվում է, բայց դեռ 100 տոկոսով պատրաստ չէ: Տեսնենք՝ արդյո՞ք նա կընդգրկվի հայտի մեջ։
 
Վաղը ես ստիպված եմ լինելու 2 խաղացողի թողնել տրիբունաներում։ Նա կարող է հայտնվել պահեստայինների նստարանին, կարող է և չհայտնվել: Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է։
 
Եվ այդքան էլ կարևոր չէ՝ վաղը նա կխաղա, թե ոչ: Բեյլը «Ռեալի» պատմության մի մասն է ու կմնա այդպիսին։ Գարեթն ակումբի համար կարևոր է եղել Չեմպիոնների լիգայի և Գավաթի եզրափակիչներում: Դա պետք է խոստովանել»,- ասել է «Ռեալի» մարզիչը։
 
Բեյլը «Ռեալում» հանդես է գալիս 2013 թվականից։ Մադրիդյան ակումբի հետ նա նվաճել է 15 տիտղոս:

Նմանատիպ նյութեր