211652_close_icon
views-count38046 դիտում article-date 17:37 19-05-2022

Առավոտից բնակիչները ահազանգում են, որ «Հաղթանակ» զբոսայգում տրակտորով ծառերի սպանդ է իրականացվում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 19-ին, [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մի շարք բնակիչներից ահազանգեր է  ստացել, որ «Հաղթանակ» զբոսայգում տրակտորով ծառերի սպանդ է իրականացվում:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվեց, որ «Հաղթանակ» զբոսայգու լճի հատվածում գտնվող կիսակառույց շինության տարածքում ոչ թե ծառերի սպանդ է իրականացվում, ինչի համար բնակիչները անհանգստացել էին,այլ այգու կանաչապատման  պատասխանատուների հետ տրակտորով հեռացնում են կիսակառույց շինության հարակից, տարիներով կուտակված շինաղբն ու բետոնե, դարն ապրած պանելներն ու երկաթե ժանգոտ կոնստրուկցիաները:

Ֆոտոլրագրողի  հետ զրույցում բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել,  ասում էին. «Միշտ գալիս ենք էս կողմերում մեր հանգիստն ենք վայելում: Տեսանք տրակտորը ծառերի մեջ, մտածեցինք հերթական անգամ ծառերի սպանդ են  իրականացնում,  դրա համար էլ ահազանգեցինք:

Ուզում ենք հավատալ տարածքի կանաչապատման պատասխանատուի ու մաքրման աշխատանքներ կատարողին, որ ոչ մի ծառ էլ չի հանվում, ուղղակի  աղբն են տեղափոխում, բայց դե Հայաստանում նմանատիպ շատ դեպքեր են եղել,երբ սկզբում աղբն են տարել, հետո ծառերն են գաղտագողի կտրել, իսկ հետո էլ հիմքը գցել շինություն են սարքել»:

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 44+
44+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր