211652_close_icon
views-count1297 դիտում article-date 16:01 19-05-2022

Կկանոնակարգվի փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը

Կառավարությունն այսօրվա նիստում հաստատել է Փոխնակ մոր միջոցով մարդու վերարտադրողականության օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունք ունեցող ապագա երեխայի կենսաբանական ծնող չհանդիսացող անձանց թույլտվություն տրամադրող միջգերատեսչական հանձնաժողովի կազմը և գործունեության կարգը:

Ըստ այդմ, սահմանվում է նաև  պահանջվող և հանձնաժողովի կողմից ուսումնասիրման ենթակա փաստաթղթերի ցանկը, ինչպես նաև փոխնակ մոր միջոցով վերարտադրողական օժանդակ ծառայություններից օգտվելու վերաբերյալ դիմողի հայտը  մերժելու հիմքերը:  

Պահանջվող փաստաթղթերի ցանկում ներառվել է նաև մարդու և բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար դատվածություն չունենալու մասին տեղեկանք ներկայացնելու պահանջը:

Արդյունքում ակնկալվում է կանոնակարգել փոխնակ մոր միջոցով ոչ կենսաբանական ծնողների/ծնողի կողմից վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիներից օգտվելու ընթացակարգը, նվազագույնի հասցնել ապագա երեխայի համար սոցիալ-հոգեբանական ռիսկերը: 

Նմանատիպ նյութեր