211652_close_icon
views-count1060 դիտում article-date 15:10 19-05-2022

ՀՀ միջուկային անվտանգության կոմիտեի նախագահին աշխատանքից ազատելու վերջնահաշվարկի համար 15,6 մլն դրամ հատկացվեց

Կառավարությունն այսօրվա նիստում որոշեց պահուստային ֆոնդից 5 մլն դրամ տրամադրել որպեսզի լրացնի ՀՀ միջուկային անվտանգության կարգավորման կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանի՝ աշխատանքից ազատվելու և  նրան վերջնահաշվարկ վճարելու համար նախատեսված 15.6 մլն դրամը:

Վերջինս, 2008-ից 2022 թ.-ն ղեկավարելով կոմիտեն, 149 օր արձակուրդ չի գնացել, որի վերջնահաշվարկը կազմում է 9,596,756  դրամ: Դրանցի բացի Մարտիրոսյանին պետք է տրվի աշխատանքի վերահաշվալը, որն էլ կազմում է 6,151,020 դրամ:

Նախագծի հիմնավորման մեջ ասվում է. «Իրավական ակտի ընդունման դեպքում կոմիտեն կկատարի իր պարտականություններն աշխատողի նկատմամբ՝ խուսափելով վերջնահաշվարկի վճարն ուշացնելու համար օրենսդրությամբ սահմանված տույժերից և տուգանքներից և ապահովելով նաև բնականոն աշխատանքը»։

Նմանատիպ նյութեր