211652_close_icon
views-count2543 դիտում article-date 12:23 19-05-2022

Արթուր Դավթյանը Կահիրեում այցելել է Եգիպտոսի դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտ

Պաշտոնական այցով Եգիպտոսում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հյուրընկալվել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության դատախազության քրեական հետազոտությունների և վերապատրաստման ինստիտուտում։

Դատախազությունից հայտնում են, որ նա ծանոթացել է ինստիտուտում գործող մասնագիտական ռեսուրսների կատարելագործման մեթոդներին, եղանակներին, կրիմինալիսատական հետազոտությունների իրականացման առանձնահատկություններին և պայմաններին։

ՀՀ գլխավոր դատախազին ընդունել է ինստիտուտի տնօրեն Ահմեդ Ալ-Սաիդ Ալ-Հանաֆին։ Հաշվի առնելով, որ ՀՀ և ԵԱՀ գլխավոր դատախազությունների միջև ստորագրված համագործակցության հուշագրով նախատեսված միջոցառումների կարևոր բաղադիչ են հանդիսանում նաև դատախազական գործառույթների արդյունավետության բարձրացման ոլորոտում փորձի փոխանակումը և դատախազների վերապատրաստման համատեղ ծրագրերի իրականացումը՝ ՀՀ գլխավոր դատախազը ներկայացրել է Հայաստանում այդ նպատակով գործող ինստիտուցիոնալ մեխանիզմները, ընթացակարգերը։

Հանդիպման ընթացքում քննարկվել են վերոնշյալ ուղղություններով համագործակցության ներուժը և այն հիմնական ոլորտները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում դատախազների վերապատրաստումների, որակավորման բարձրացման, քրեական հետազոտությունների, գիտագործնական արդյունքների մասին տեղեկատվության փոխանակման տեսանկյունից։

Պայմանավորվածություններ են ձեռք բերվել համատեղ միջոցառումների շրջանակի, ընդհանուր թեմաների մշակման և հստակեցման, երկու երկրների գլխավոր դատախազների պայմանավորվածություններով նախանշված աշխատանքներն առարկայացնելու շուրջ։

Նմանատիպ նյութեր