211652_close_icon
views-count1280 դիտում article-date 20:44 18-05-2022

Այնքան բան կա ասելու, փորձեմ կարճ գրեմ, որ ձանձրալի չլինի կարդալը

Գեորգի Իսրայելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Այնքան բան կա ասելու, փորձեմ կարճ գրեմ, որ ձանձրալի չլինի կարդալը: Հայաստանի և հայ սփյուռքի մասնատումը:

Եվրոպայի և ԱՄՆ-ի Ռուսաստանի հայությունից փողեր էին կորզում ոնց կարող են մինջև սփյուռքը ձեռք քաշեց փող ուղարկելուց: Մի օրինակ 1991թ եթե չեմ սխալվում (թիվը կոնկրետ չեմ հիշում) Շառլ Ազնավուրը մուծեց Երևան քաղաքի ամբողջ հոսանքի գումարը մեկ տարվա, իսկ մեր "փառապանծ" իշխանավորները բնակչությանը ստիպում էին գումար մուծել օգտագործված հոսանքի դիմաց (երբ աղմուկ բարձրացավ նոր դադարացրեցին, մյուսը 1998 թ կառավարության որոշմամբ բարգործության վրա հարկ դրեցին և սկսեցին հարկել ինչից և փակվեց Ազնավուրը Հայաստանին բարեգործական հիմնադրամը:

Մյուսը Քրքորյանն էր, որ նորից փակվեց, մյուսը արտերկրում ապրող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին արգելվեց ընտրությանը մասնակցել, դուրս մղելով Հայաստանի ինքնիշխանության կայացման գործընթացից, մյուսը Համահայկական հիմնադրամի գումարի մսխելը: Մյուսը իշխանական գործիչների հայտարարությունները , որ սփյուռքը իրավունք չունի խառնվել Հայաստանի ներքին գործերին: Մյուսը թուրքիայի հետ վավերացումներն էր, երբ ՀՀ իշխանությունները անտեսեցին սփյուրքի կարծիքը Հայոց ցեղասպանության փաստի հետ կապված:

Այսինքն, 30 տարի նպատակային բաժանեցին և պառակտեցին հայերին Հայաստանի հետ, թուլացնելով Հայաստանի արտաքին քաղաքականությունը: Ունենալով հզոր և հարուստ սփյուռք Հայաստանը այսօր կանգնած է մեծ աղետի առաջ և այդ աղետին հասցրեցին բոլորը։

«Հայաստանի Հանրապետությունը նվիրեցին այլ երկրի ղեկավարությանը»։ 30 տարվա այս ավերը վերականգնել չենք կարող այն դեպքում երբ Հայաստանը ինքնիշխան պետություն չի և աշխարհի հետ խոսում է ոչ թե ինքնուրույն, այլ մեկ ուրիշ «երկրի թույլատվությամբ»։

Նմանատիպ նյութեր