211652_close_icon
views-count1153 դիտում article-date 22:13 18-05-2022

Ես կցանկանայի, որ Լևանդովսկին խաղար «Բարսելոնայում»․ Լեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ

ՎԼեհաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Չեսլավ Միխնևիչը կարծիք է հայտնել ազգային թիմի գլխավոր աստղ Ռոբերտ Լևանդովսկու՝ «Բավարիայից» «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին, հայտնում է Armsport.am-ը:

Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, որ Լևանդովսկին մտադիր է որքան հնարավոր է շուտ տեղափոխվել «Բարսա» և արդեն զրուցել է կատալոնացիների գլխավոր մարզիչ Չավիի հետ։

«Ռոբերտն ինձ ասաց, որ հավանականություն կա, որ նա հեռանա։ Հիմա նա այնպիսի մեծ ակումբում է, ինչպիսին «Բավարիան» է, բայց ես կցանկանայի, որ նա լիներ «Բարսելոնայում»:

Լավ կլինի, եթե լեհ ֆուտբոլիստը խաղա «Բարսելոնայում»,- ասել է Միխնևիչը:

Նմանատիպ նյութեր