211652_close_icon
views-count1655 դիտում article-date 22:48 18-05-2022

«Ռեալը» կարծես ինը կյանք ունի, ինչպես՝ կատուն․ ՈւԵՖԱ-ի նախագահ

ՈւԵՖԱ-ի նախագահը չէր սպասում, որ «Ռեալը» դուրս կգա Չեմպիոնների լիգայի եզրափակիչ, հայտնում է Armsport.am-ը:

«Նույնիսկ կիսաեզրափակիչում ես կասկածում էի, որ «Ռեալը» կհաղթի «Մանչեսթեր Սիթիին»: Հատկապես առաջին խաղում նրանց պարտությունից հետո։ Բայց նրանք կարծես ինը կյանք ունեն, ինչպես կատուն:

Սա փորձառու թիմ է, բայց, իմ կարծիքով, նրանք խնդիրներ ունեն պաշտպանությունում։ Այնուամենայնիվ, նրանք ունեն կախարդական Կարիմ Բենզեմա, ում ես համարում եմ պատմության ամենաթերագնահատված խաղացողներից մեկը: Լուկա Մոդրիչը տարիքի հետ էլ ավելի է լավանում։

Բայց «Լիվերպուլն» իսկապես ավելի լավն է, նրանք ավելի երիտասարդ խաղացողներ ունեն: Մյուս կողմից, նրանք եզրափակիչների մեծ փորձ չունեն։ Ես նույնիսկ չեմ գուշակի հաղթողին, քանի որ սովորաբար սխալվում եմ: Անհնար է կանխատեսել, մեզ անհավանական հետաքրքիր եզրափակիչ է սպասում»,- ասել է Ալեքսանդր Չեֆերինը:

Նմանատիպ նյութեր