211652_close_icon
views-count2255 դիտում article-date 23:42 18-05-2022

Զելենսկին առաջարկում է երեք ամսով երկարաձգել ռազմական դրությունը Ուկրաինայում

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկում է երկրում մայիսի 24-ին ավարտվող ռազմական դրությունը երկարաձգել ևս 90 օրով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին նշվում է Զելենսկիի կողմից Գերագույն ռադա ներկայացված օրենքի նախագծում:

«Ուկրաինայում ռազմական դրության ժամկետը երկարաձգվում է 2022 թվականի մայիսի 25-ին՝ ժամը 05.30-ից, 90 օր ժամկետով»,- ասվում է օրինագծի լրացման մեջ։ Մեկ այլ օրինագծով առաջարկվում է մայիսի 25-ից Ուկրաինայում 90 օրով երկարաձգել ընդհանուր մոբիլիզացիան։

Նմանատիպ նյութեր