211652_close_icon
views-count10092 դիտում article-date 18:52 18-05-2022

Ավտովթար Կոտայքի մարզում. բախվել են Mercedes-ը, Toyota-ն ու բեռնատար ГАЗель-ը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ մայիսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 021:00-ի սահմաններում Երևան-Սևան ավտոճանապարհի  10-րդ կմ հատվածում բախվել են Երևանի բնակիչ Աիդա Ս.-ի վարած Toyota մակնիշի, Կոտայքի մարզի բնակիչ Անդրանիկ Չ.-ի վարած բեռնատար ГАЗель մակնիշի և Լոռու մարզի բնակիչ Արտակ Ա.-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Աիդա Ս.-ն բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Արմենիա» բժշկական կենտրոն:

Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Տիգրան Քոթանջյանի գլխավորությամբ:

Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ  Մայիս Բադոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+

Նմանատիպ նյութեր