211652_close_icon
views-count1134 դիտում article-date 16:22 18-05-2022

«K.V. Art» անսամբլը հանդես կգա կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող, յուրահատուկ կազմով՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։

Հունիսի 6-ին «K.V. Art» անսամբլը հանդես կգա կամերային երաժշտության մեջ հազվադեպ հանդիպող, յուրահատուկ կազմով՝ ֆլեյտա, ջութակ, ալտ և թավջութակ։

Ծրագրում կհնչի հանճարեղ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի չորս ստեղծագործություններից բաղկացած Ֆլեյտայի կվարտետների ամբողջական K.V. 285 ցիկլը՝ սոլ մաժոր, դո մաժոր, լա մաժոր և ռե մաժոր:

Այս բացառիկ ստեղծագործությունները կհնչեն հունիսի 6-ին, ժամը՝ 19:00-ին, «Առնո Բաբաջանյան» համերգասրահում:

Մոցարտի Ֆլեյտայի չորս կվարտետները, սկիզբ առնելով դեռևս 18-րդ դարում, այժմ էլ իրենց ուրույն տեղն են զբաղեցնում եվրոպական կամերային երաժշտության երկացանկում: Այս կվարտետները բացի նրանից, որ վիրտուոզ են, նրբագեղ, նաև յուրահատուկ են նրանով, որ ֆլեյտան այստեղ հանդես է գալիս ոչ թե մենանվագով լարային գործիքների նվագակցությամբ, այլ բոլոր գործիքներն ունեն հավասար դեր, ինչը թույլ է տալիս ունկնդրին վայելել կամերային երաժշտությունն իր ողջ հմայքով:

«K.V. Art» անսամբլի նպատակն է Մոցարտի K.V. 285 ցիկլը ունկնդրին ներկայացնել որպես լիարժեք կամերային ստեղծագործություն, առանց չափազանցությունների՝ պահպանելով կլասիցիզմի դարաշրջանին բնորոշ ոճային առանձնահատկությունները և բացահայտել Մոցարտի երաժշտության բոլոր թաքնված շերտերը:

«K.V. Art» անսամբլի երաժիշտներն են՝ Նարեկ Ավագյան (ֆլեյտա), Նարեկ Սահակյան (ջութակ), Հայկ Տեր-Հովհաննիսյան (ալտ), Վահե Դանիելյան (թավջութակ):
Տեսահոլովակ

https://we.tl/t-BkWjAPmUMl

Ֆեյսբուքի event

https://www.facebook.com/981857425173628/posts/8126139297412036/

https://fb.watch/d4alXIkkuN/
 

Նմանատիպ նյութեր