211652_close_icon
views-count1125 դիտում article-date 15:56 18-05-2022

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համապատասխան հասարակական և այլ կազմակերպությունների հրավիրում է համագործակցության

Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կողմից դատապարտյալների վերասոցիալականացման, վերականգնողական մոտեցման որդեգրումը և ՀՀ ԱՆ բոլոր քրեակատարողական հիմնարկներում ազատությունից զրկված անձանց շրջանում օգտակար զբաղվածության ապահովման համար հավասար պայմաններ ստեղծելու կարևորումը՝ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը համապատասխան հասարակական և այլ կազմակերպությունների հրավիրում է համագործակցության ՀՀ ԱՆ «Գորիս», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներում կրթական, մշակութային, լուսավորչական և մարզական ծրագրեր ու միջոցառումներ իրականացնելու նպատակով:

ՀՀ ԱՆ ՔԿԾ սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժին, հեռախոս՝ 060 37 31 02, 060 37 37 90 
 

Նմանատիպ նյութեր