211652_close_icon
views-count1366 դիտում article-date 13:25 18-05-2022

Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է. խոսնակ

Ժամը 12։04-ի դրությամբ մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնվել է։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Մետրոպոլիտենի մամուլի խոսնակ Թատեւ Խաչատրյանը:

«Բաց են մետրոպոլիտենի բոլոր կայարանների մուտքերի դռները բաց են և մետրոպոլիտենի գնացքներն աշխատում են գրաֆիկի համաձայն»,-գրել է նա:

Ավելի վաղ Տաթեւ Խաչատրյանը տեղեկացրել էր, որ Քաղաքացիական անհնազանդության ակցիաների շրջանակում կաթվածահար է եղել Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի բնականոն երթևեկությունը. «Մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարանում քաղաքացիներն իրականացրել են անհնազանդության ակցիա՝ խափանելով մետրոպոլիտենի երթևեկությունը։

Այս պահին մետրոպոլիտենի բոլոր կայարանների դռները փակ են՝ կուտակումներ չառաջացնելու նպատակով»,-նշել էր նա:

Նմանատիպ նյութեր