211652_close_icon
views-count204 դիտում article-date 16:35 18-05-2022

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում մայիսի 17-ից 18-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 17-ից 18-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 94 դեպք, որից 1-ը՝ նախկինում կատարված։


Մասնավորապես՝ թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների մաքսանենգության՝ 36, խարդախության՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 7, ընտանեկան բռնության և ծանր վիրավորանքի՝ 5-ական, անձնական ունեցվածքի գողության ու պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 4-ական, յուրացնելու կամ վատնելու և ծեծի՝ 3-ական, զենք-զինամթերքի առգրավման, խուլիգանության ու իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնության՝ 2-ական, ավտոմեքենա փախցնելու, թմրամիջոցի հայտնաբերման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, սպանության սպառնալիքի, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման, սառը զենքի հայտնաբերման, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելու, պաշտոնեական լիազորություններն անցնելու ու խոշտանգման՝ 1-ական դեպք։

Հայտնաբերվել է 1 անհետ կորած, 2 հետախուզվող, կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 1 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 1 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 7 պատահար. 8 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

`

 

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր