211652_close_icon
views-count2652 դիտում article-date 11:01 18-05-2022

Ուկրաինան դարձել է աշխարհում ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրը. The Washington Post

Ուկրաինան դարձել է աշխարհում ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրը՝ այս ցուցակում առաջ անցնելով Եգիպտոսից և Իսրայելից։ Նման գնահատականներ է պարունակում The Washington Post-ում հրապարակված հոդվածը։

Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ-ը 2014-2021թթ.-ին մոտ 2.7 միլիարդ դոլարի ռազմական օգնություն է տրամադրել Կիևին։ Ընդ որում, Ուկրաինայում ռազմական հատուկ գործողության սկզբից ի վեր այդ օգնության ծավալը կազմել է 3.8 մլրդ դոլար։ Պարբերականն ընդգծում է, որ դիտարկվող 40.1 մլրդ դոլարի օգնության նոր փաթեթը մոտ 20 մլրդ դոլար է նախատեսում պաշտպանության ոլորտի համար։

Պարբերականն այս ցուցանիշները համեմատում է 2020թ. ֆինանսական տարվա (ԱՄՆ-ում սկսվում է հոկտեմբերի 1-ից) ներկայում առկա վերջին տվյալների հետ։ Այդ ժամանակ աշխարհում ԱՄՆ-ից ամենախոշոր ռազմական օգնություն ստացող երկիրը Իսրայելն էր՝ 3.3 միլիարդ դոլար, որին հաջորդում էր Եգիպտոսը (1.3 միլիարդ դոլար), երրորդ տեղում էր Հորդանանը (0.51 միլիարդ դոլար): 

Նմանատիպ նյութեր