211652_close_icon
views-count11579 դիտում article-date 19:03 17-05-2022

«Նվիրյալներ» ռազմամարզական կառույցը, որը ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան բոլոր պատերազմներին, դիմում է ողջ հայությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Սիրելի հայրենակիցներ, Հայաստանի Հանրապետության, Արցախի և մեր Սփյուռքահայեր, խնդրում ենք Ձեր բարեխիղճ աջակցությունը ցուցաբերել մեր պատանի «Նվիրյալներ» ռազմամարզական կառույցին, ինչպես նաև Թաեկվոնոդոյի և Քինգ- Բռնցքամարտի մարզիկներին:

Մեր մարզադահլիճում մարզվում են 400 մարզիկներ և մարզուհիներ: Խնդրում ենք Ձեզ ուշադրություն դարձնել մեր մարզադահլիճի վերանորոգմանը, որը գտնվում է ոչ բարվոք վիճակում, այդ թվում՝ սանհանգույցը, դահլիճը, դահլիճի տանիքը, մարզագույքը: Ունենք նաև դահլիճի ջեռուցման խնդիր: Կից ավելացնում ենք նաև, որ մենք անցկացնում ենք ամառային ուսումնամարզական ճամբարներ: Նաև մենք չունենք անհրաժեշտ միջոցները՝ վրաններ և պատանի նվիրյալներին անհրաժեշտ է զինվորական սնունդ:

Սևան համայնքի և հարակից գյուղերի 400-ի ծնողների անունից խնդրում ենք հնարավորինս աջակցել մեր պատանի սերնդի հետագա բարգավաճմանը և զարգացմանը, հույս հայտնելով, որ մենք ավելի կընդլայլենք մեր շարքերը, նոր պատանի և երիտասարդներով:

Խորհին շնորհակալություն ենք հայտնում մեր հայրենակիցներին հայրենանվեր գործին առաջընթաց տալու համար:

Ովքեր կցանկանան օգնության ձեռք մեկնել այս սուրբ գործը կատարող «Նվիրյալներ» ռազմակարզական կառույցին, կարող են փոխանցումներ կատարել լուսանկարում արված հաշվեհամարներին:

 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+

Նմանատիպ նյութեր