211652_close_icon
views-count1358 դիտում article-date 20:15 17-05-2022

Մբապեն ՊՍԺ-ից հեռանալու մասին կհայտարարի մինչև ՉԼ-ի եզրափակիչը

Ֆրանսիայի հավաքականի հարձակվող Կիլիան Մբապեն հաջորդ շաբաթվա վերջում կհայտնի իր ապագայի մասին:
 
ՊՍԺ-ի ֆուտբոլիստը կհայտարարի թիմից հեռանալու մասին մինչև Չեմպիոնների լիգայի եզրափակիչը, որը կայանալու է մայիսի 28-ին:
 
Մայիսի 21-ին ՊՍԺ-ն Ֆրանսիայի առաջնության վերջին՝ 38-րդ տուրում ընդունելու է «Մեցին». դա կլինի նրա վերջին հանդիպումը փարիզցիների կազմում:
 
Մբապեն տեղափոխվում է «Ռեալ», սակայն մադրիդյան ակումբը տրանսֆերի մասին կհայտարարի «Լիվերպուլի» հետ ՉԼ-ի եզրափակիչ խաղից հետո:

Նմանատիպ նյութեր