211652_close_icon
views-count2791 դիտում article-date 10:17 17-05-2022

Առողջապահության նախարարի հերթական խայտառակ ձախողումը․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այս տարվա ապրիլի 28-ին ի լուր աշխարհի ՀՀ կառավարության նիստում հայտարարեց, որ «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը կրկին վերապրոֆիլավորվելու է եւ իր դռներն է բացելու ամբողջովին վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը:

Բժշկական կենտրոնի բացման օր էր նախանշված երեկ՝ մայիսի 16-ը։ Եվ, ահա մայիսի, 16-ը եկավ, ու հերթական չիրականացված խոստմանը ականատես եղանք։

Բժշկական կենտրոնը հատարարություն տարածեց, որ տեխնիկական խնդիրների պատճառով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը չի վերաբացվելու։ Թե երբ կբացվի, պարզ չէ: «Բացման մասին լրացուցիչ կհայտարարենք։ Հայցում ենք բոլորիդ ներողամտությունն ու շնորհակալություն հայտնում ըմբռնման համար»,- ասված է հաղորդագրության մեջ։

Սա նշանակում է, որ մինչեւ վերապրոֆիլավորման գործընթացի ավարտը ՀՀ պետբյուջեից ֆինանսավորվելու է հիվանդանոցի այդ ճյուղը լրիվ անիմաստ, քանի որ կորոնավարակով հիվանդության դեպքեր գրեթե չեն արձանագրվում, իսկ այդ վարակի դեմ պայքարող բուժանձնակազմը շարունակում է աշխատել, հիվանդանոցը կոմունալ վճարումներ է անում, փաստորեն՝ անօգուտ: Ամեն օրը բեռ է պետության ուսերին, բայց, կարծես թե, այս ծանր բեռի թեման չի հետաքրքրում ՀՀ առողջապահության նախարարին: Նա մայիսի 22-28-ը գործուղվելու է Շվեյցարիայի Համադաշնություն (Ժնեւ) Առողջապահության համաշխարհային 75-րդ վեհաժողովին մասնակցելու նպատակով:

Հուսանք՝ Շվեյցիարա «վոյաժ» գնալուց առաջ ուղղաթիռով Հայաստանի Հանրապետության մարզեր ճամփորդող մեր առողջապահության նախարարն իր անմիջական առաքելությունը կիրականացնի եւ, ի վերջո, կկատարի կառավարության նիստում իր իսկ զեկուցած կատարողականը եւ գոնե մոտ ապագայում կվերաբացվի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր