211652_close_icon
views-count3545 դիտում article-date 10:05 17-05-2022

Փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Արդեն տևական ժամանակ է՝ իշխանական կուլիսներում ձևավորված անհանգիստ մթնոլորտը իշխանական դերակատարներին հանգիստ չի տալիս. «Փաստ» թերթի տեղեկություններով, թեժ քննարկումներն ու անգամ վեճերը վերջին ժամանակներում մշտական են ՔՊ-ում տարբեր հանդիպումների ժամանակ։

Ոմանք այդ հանդիպումների ընթացքում փորձում են իրենք իրենց «դուխ տալ», թե ամեն բան նորմալ է, փողոցային շարժումը շուտով կմարի, ոմանք հարցը ոստիկանական ուժով լուծելու կողմնակից են։

«Փաստ» թերթի իշխանական աղբյուրը հայտնում է, որ սկզբից ներսում մեծաքանակ առաջարկներ են մշակվել, թե ինչպես լուծել ներքաղաքական խնդիրը, բայց վերջին օրերին հասկացել են, որ հանրահավաքների ու երթերի թափը չի նվազում և գործընթացները հետ «ֆռացնել» չի լինի»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր