211652_close_icon
views-count57428 դիտում article-date 10:53 16-05-2022

Խոշոր ավտովթար Երևանում. Դավիթաշենի կամրջի վրա բախվել են Mercedes-ն ու Peugeot-ն, կա վիրավոր, օպերատիվ են գործել շտապօգնության բժիշկներն ու Երևանի գնդի պարեկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ մայիսի 16-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։20-ի սահմաններում Արաբկիր վարչական շրջանից դեպի Դավիթաշեն վարչական շրջան՝ Դավիթաշենի կամրջի վրա, բախվել են Երևանի բնակիչներ՝ 36-ամյա Նորայր Բ-ի վարած Mercedes մակնիշի և 36-ամյա Համբարձում Հ-ի վարած Peugeot մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Peugeot-ի ուղևոր՝ Երևանի բնակիչ, 29-ամյա Րաֆֆի Հ-ն մարմնական վնասվածքներով բուժօգնություն ստանալու նպատակով տեղափոխվե է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, վաշտի հրամանատար Արմեն Զաքարյանի և ավագ պարեկ Արման Խալաթյանի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև «Նաիրի ինշուրանս» ապահովագրական ընկերության վթարային մասնագետներ Սերգեյ Քոչարյանն ու Յուրի Քոչարյանը։ 

Վթարի մասին պպարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել ենՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի  ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Գիրիգոր Ավետիսյանի, ավագ հետաքննիչ Սարգիս Հրաչյանի գլխավորությամբ։ 

Փաստի առթիվ Ս. Հրաչյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 85+
85+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր