211652_close_icon
views-count2869 դիտում article-date 23:40 15-05-2022

Ռուսաստանի թուլացումը կարող է վատ հետևանքներ ունենալ և որոշակի գայթակղություններ ստեղծել Ադրբեջանի համար. Արման Գրիգորյան

Ադրբեջանի ներկայացրած հինգ կետերում եւ ի պատասխան դրանց Հայաստանի   ներկայացրած վեց կետերում սկզբունքային տարաձայնությունը Արցախի կարգավիճակի վերաբերյալ հարցն է։  Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱՄՆ Լիհայի համալսարանի պրոֆեսոր,  քաղաքագետ Արման Գրիգորյանն՝ անդրադառնալով  խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի եւ Հայաստանի կողմից ներկայացրած կետերին։

«Ադրբեջանը բազմիցս հանդես է եկել  այն դիրքորոշմամբ, որ որեւէ կարգավիճակի հարց չի լինելու, Արցախին որեւէ կարգավիճակ չի տրվելու եւ Արցախը ինտեգրվելու է Ադրբեջանի մեջ՝ որպես սովորական շրջան։ Պարզ է՝ հայկական կողմը դա անընդունելի է համարում։ Հայաստանի կողմից ներկայացված երկրորդ եւ երրորդ կետերում ասվում է, որ փաստորեն, Հայաստանը խնդիր չունի Ադրբեջանի տարածքային ամբողջականության հետ, բայց չի համարում, որ Արցախի կարգավիճակի հարցը պետք է դիտարկել հենց այդ կոնտեքստում։

Ադրբեջանի դիրքորոշման կողմնակիցը չեն մյուս գործող մեծ տերությունները, չնայած նրանց մոտ էլ  տարաձայնություններ կան, թե ինչպես պետք է լուծվի հարցը, բայց  չեմ կարծում, որ հատկապես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները Ադրբեջանի դիրքորոշումն ընդունելի են համարում։ Իհարկե, պետք չէ պատրանքներ ունենալ այն կապակցությամբ, որ որոշ երկրներ կարող են հայկական կողմի ավելի մաքսիմալիստական դիրքորոշումները աջակցել, բայց որ Ադրբեջանը աջակցություն չունի զուտ Արցախը շրջանի վերածելու եւ  որեւէ կարգավիճակ չտալու, ես համոզված եմ»,– ասաց  Արման Գրիգորյանը։

Մանրամասները՝ News.am-ում:

Նմանատիպ նյութեր