211652_close_icon
views-count2701 դիտում article-date 22:21 15-05-2022

Ընտանիքում է դաստիարակվում մեր ապագան. Թագուհի Թովմասյան

Այսօր ընտանիքի միջազգային օրն է։
Շնորհավորում եմ բոլորիս, ցանկանում, որ մեր ընտանիքներում միշտ իշխի ներդաշնակությունը, սերը և փոխադարձ հարգանքը դիմացինի իրավունքի նկատմամբ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ընտանիքը ցանկացած կայացած հասարակության հիմքն է, իսկ հայ ընտանիքը՝ մեր ազգի գոյության գրավականը։ Ընտանիքում է դաստիարակվում մեր ապագան, ուստի մեր երեխաները պետք է մեծանան առողջ և ներդաշնակ ընտանիքներում, ունենան անհոգ մանկություն, գնահատվեն որպես գերագույն արժեք և լինեն լսելի։

Ամուր և ճիշտ հիմքը ապագա հաղթանակի սերմն է։

Հ.Գ. Մեր մեծ, հայկական ընտանիքը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր