211652_close_icon
views-count4653 դիտում article-date 17:37 15-05-2022

«Երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք». Մեծամորում հրդեհվել է գերությունից վերադարձածի վարձակալած բնակարանը. News.am

Այսօր առավոտյան հրդեհ է բռնկվել գերությունից վերադարձած Խաչիկ Գրիգորյանի վարձակալած բնակարանում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում պատմեց Խաչիկի կինը` Իրինան:

«Առավոտ ժամը 7-ն էր, ամուսինս շատ բարձր ձայնով  գոռաց` Իռա, հելի, երեխեքին հավաքի, ձեզ գցեք դուրս, ասում եմ` ինչ է եղել` պատասխանում է, որ տունը կպել է: Հետո երեխեքին վերցրեցինք, հազիվ դուրս եկանք, ամբողջ տունը համարյա վառվեց, կրակը տարածվել էր, գույք տեխնիկա, մեր շորերը, ամբողջովին վառվել է, հյուրասենյակում նորածին  երեխայիս շորերն են միայն մնացել»,-պատմեց կինը:

Իրինան 3 մանկահասակ երեխաների հետ այժմ քրոջ բնակարանում է գտնվում, չգիտի` ուր են գնալու հետագայում:

Մանրամասները՝ News.am-ում:

Նմանատիպ նյութեր