211652_close_icon
views-count1237 դիտում article-date 15:50 14-05-2022

Գերմանիայի ԱԳ նախարարը խոսել է Ուկրաինայի ճգնաժամի պատճառով համաշխարհային սովի հնարավորության մասին

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Աննալենա Բերբոկը կարծում է, որ Ուկրաինայում տիրող իրադրության պատճառով մոլորակի վրա կարող է համաշխարհային սով սկսվել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին նա խոսել է Մեծ յոթնյակի երկրների ԱԳ նախարարների եռօրյա հանդիպման արդյունքներով հրավիրված ասուլիսի ժամանակ:

«Ռուսաստանի գործողությունների պատճառով դադարեցվում են մատակարարումները, կտրուկ աճում են գները՝ ոչ միայն մեզ մոտ,  այլև ողջ աշխարհում, և կա սաստիկ սովի վտանգ»,- հայտարարել է Բերբոկը:

Նա նշել է, որ «Ռուսաստանը հող է նախապատրաստում նոր ճգնաժամերի համար»:

Նմանատիպ նյութեր