211652_close_icon
views-count1159 դիտում article-date 09:55 14-05-2022

Թուրքիան դեմ է, որ Ֆինլանդիան և Շվեդիան անդամակցեն ՆԱՏՕ-ին․ «Ամերիկայի ձայն»

Ռուսաստանն ու Ֆինլանդիան տասնամյակներ շարունակ խաղաղ հարաբերություններ են ունեցել։ Բայց նրանց միջեւ 1300 կիլոմետրանոց սահմանը շուտով կարող է դառնալ բաժանարար գիծ Արևելքի և Արևմուտքի միջև: Եթե Ֆինլանդիան միանա ՆԱՏՕ-ին, այն կդառնա դաշինքի և Ռուսաստանի միջև ամենաերկար սահմանը: Հաղորդում է «Ամերիկայի ձայնը»։

Մոսկվան սպառնացել է «ռազմատեխնիկական պատասխան»-ով, եւ կա, մտավախություն, որ սահմանը կարող է վերածվել նոր բախումների թատերաբեմի:

Միջազգային հարաբերությունների ֆիննական ինստիտուտից Չարլի Սալոնիուս-Պաստեռնակը հայտնում է կարծիք, որ Ռուսաստանը կարող է փորձել կիրառել օրինակ Վրաստանում վարած քաղաքականությունը եւ կներխուժի Ֆինլանդիայի մի փոքր հատված: «Իհարկե, Մոսկվան կարող է փորձել դա, բայց Ֆինլանդիան պատրաստվել է սրան ռազմական պատրաստվածության առումով»,- ասում է նա:

Սահմանային հրամանատարներից կապիտան Յուսի Պեկկալան ասում է, թե այս պահին իրավիճակը հանգիստ է, և սահմանային երթևեկությունն ընթանում է անխափան: Նա նշում է նաեւ, որ Ուկրաինայի դեմ սկսված գործողություններից հետո Ռուսաստանից 52 ազգություններ ներկայացնող բազմաթիվ անձինք են ապաստան գտել Ֆինլանդիայում:

Մինչ COVID-ը, ամեն տարի մոտ 2 միլիոն ռուսաստանցի էր այցելում Ֆինլանդիա։ «Բայց հիմա այստեղ շատ քիչ զբոսաշրջիկներ են գալիս»,- ասում է Կիմո Յարվայի քաղաքապետը: Եվ այն, ինչ տեղի կունենա այս սահմանին, կախված կլինի ՆԱՏՕ-ին անդամակցելու Ֆինլանդիայի հայտին Ռուսաստանի պատասխանից:

Իսկ մինչ քննարկվում է, թե երբ Ֆինլանդիան ՆԱՏՕ-ին կդիմի պաշտոնապես, ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի նախագահը հայտարաորւմ է, թե իր երկիրը հարմար չի գտնում Ֆինլանդիայի և Շվեդիայի հնարավոր անդամակցությունը ՆԱՏՕ-ին։ Չնայած Էրդողանն ուղղակիորեն չի ասել, որ արգելափակելու է դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի միանալու գործընթացը, սակայն մեծաթիվ փորձագետներ են ասում, որ Թուրքիան կարող է կիրառել վետոյի իր իրավունքն ընդդեմ երկու այս պետությունների ու ՆԱՏՕ-ի եւ հօգուտ Ռուսաստանի:

Նմանատիպ նյութեր