211652_close_icon
views-count662 դիտում article-date 21:00 13-05-2022

Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ. aravot.am

Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը իր Թվիթերյան էջում անդրադարձել է Հայաստանում բողոքի ցույցերի ընթացքում իրականացվող բռնությանը: Թվիթում մասնավորապես նշվում է՝ «Freedom House-ը անհանգստացած է Հայաստանում լրագրողների, հանրային գործիչների և հասարակ քաղաքացիների նկատմամբ բողոքի ցույցերի ժամանակ իրականացվող բռնությամբ: Դիմում ենք մարդկանց իրենց հիմնարար իրավունքները խաղաղ ճանապարհով իրացնելու կոչով, իսկ ոստիկանությանը կոչ ենք անում զերծ մնալ անհամաչափ ուժի կիրառումից։ Հայաստանի իշխանությունները և ընդդիմությունը պետք է հարգեն ժողովրդավարական և մարդու իրավունքների ինստիտուտների, այդ թվում՝ քաղաքացիական հասարակության և լրատվամիջոցների անխոչընդոտ գործունեությունը, որոնք անհրաժեշտ են բոլոր քաղաքացիների իրավունքները ժողովրդավարական նորմերին և չափանիշներին համապատասխան երաշխավորելու համար»:
 

Նմանատիպ նյութեր