1545 դիտում
14:39 13-05-2022
ՎԶՄԲ-ն ևս 26,6 մլն եվրո կհատկացնի Հայաստանին՝ պետական կառավարման համակարգի արդիականացման համար
Կառավարությունն այսօրվա նիստում հավանություն տվեց Հայաստանի և Վերակառուցման ու զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագծին:
Որոշման հիմնավորման մեջ ասվում է. «Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի (այսուհետ՝ ՎԶՄԲ) միջև 2022թ. մարտի15-ին և մարտի 18-ին ստորագրվել է «Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը՝ 26,5 մլն եվրո գումարի չափով:
Համաշխարհային բանկի աջակցությամբ իրականացված նախորդ երեք՝ Պետական հատվածի արդիականացման ծրագրերի ձեռքբերումների շարունակականությունն ապահովելու և լրացուցիչ նախարարությունների ներդրմամբ պետական կառավարման համակարգի արդիականացման նպատակով ՀՀ կառավարությունը նպատակահարմար է համարել Համաշխարհային բանկի աջակցությամբ նախագծել և իրականացնել Պետական հատվածի արդիականացման 4-րդ ծրագիրը։
Ծրագրի նպատակն է քաղաքացիական ծառայության շարունակական բարեփոխումների, պետության և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից մատուցվող ծառայությունների թվայնացման և ընտրված էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրման միջոցով աջակցել պետական կառավարման համակարգի արդիականացմանը։
Այս ծրագրի շրջանակներում ներառված գործողությունները հնարավորություն կտան․
• աջակցել քաղաքացիական ծառայության արդիականացմանը՝ ավագ գործադիր կորպուսի/ծառայության ներդրմամբ (6.2. Պետության կողմից հանրությանըմատուցվող ծառայություններ, էջ 88-89),
• ընդլայնել պետության կողմից մատուցվող թվային ծառայությունները՝ դրանց թիվը հասցնելով 350-400-ի (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35),
• արդիականացնել հարկային վարչարարության համակարգերը՝ ապահովելով բջջային հավելվածում հարկային ծառայությունների իրականացումը (6.9 Հարկային ևմաքսային վարչարարություն, էջ 97-98),
• ներդնել կիբեռանվտանգության և հարակից ինստիտուցիոնալ մեխանիզմները(2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35),
• հիմնել պետական տվյալների կառավարման միասնական կենտրոն (G-Cloud ամպային հիբրիդային մոդելի շրջանակում) (2.3 Բարձր տեխնոլոգիաներ, էջ 34-35)և այլն։
Առաջարկվող Ծրագիրը հիմնվում է ՀԲ աջակցությամբ իրականացված նախորդ երեք ՊՀԱԾ-ների ձեռքբերումների վրա՝ նպատակ ունենալով խթանել Հայաստանում հանրային հատվածի գործառույթների և ծառայությունների արդիականացման ուղղությամբ GovTech՝ հանրային հատվածի արդիականացման համապետական մոտեցման ներդնումը:
Ծրագրի հաջող իրականացման արդյունքում ակնկալվում է բարձրացնել ընտրված պետական ծառայությունների արդյունավետությունը ու բարելավել դրանց հասանելիությունը բիզնեսի և քաղաքացիների համար։

Նմանատիպ նյութեր
664 դիտում
11:25 12-09-2024
ՎԶՄԲ–ն շուրջ 150 մլն դոլար վարկ կտա Հայաստանին. որոշումն ընդունվեց
1402 դիտում
22:10 11-12-2015
Հայաստանին կտրամադրի 8 մլն եվրո վարկ՝ ուղղված Երևանի կոշտ կենցաղային թափոնների կառավարման համակարգի բարելավմանը
1165 դիտում
12:28 30-11-2023
ԵՄ-ն Հայաստանին 11 մլն եվրո կհատկացնի արդարադատության ոլորտի բարեփոխումների համար
Այս բաժնից
904 դիտում
11:42 25-12-2024
Հայտնաբերվել է մեծ քանակությամբ զենք-զինամթերք․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը
1333 դիտում
10:34 25-12-2024
«Կիսաբաց լուսամուտներ»-ի աշխատակիցը ՀՀ արտաքին հարաբերությունները կկառուցի. «Ժողովուրդ»
796 դիտում
09:55 25-12-2024
Ադրբեջանի կողմից հայկական մշակույթի յnւրացման պետական միջոցառումները շարունակվում են. Monument Watch