211652_close_icon
views-count1981 դիտում article-date 14:27 13-05-2022

Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցելու արդյունքում 13 ոլորանի փոխարեն կլինի ընդամենը 3 ոլորան. Սանոսյան

Կառավարություն այսօրվա նիստում որոշեց փոփոխություն կատարել իր որոշումներից մեկում եւ ֆինանսական միջոցներ հատկացնել պետական նշանակության ավտոճանապարհների հիմնանորոգման աշխատանքների համար:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը նշեց, որ նախատեսվում է վերաբաշխման միջոցով ՏԿԵՆ-ին հատկացնել 4,750 մլրդ դրամ:

«Նշված ցանկից 7-ը նախորդ տարվանից փոխանցմած օբյեկտներ են, այսինքն ավարտական փուլում են: Երեքը նոր սկսվող աշխատանքներ են, եւ ունենք 43 օբյեկտի համար փորձաքննության ծառայություններն են պատվիրվելու»,- ասաց նա:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մասնավորապես, ավարտական փուլում են Մ2 միջպետական նշանակության ճանապարհի Արենի-Արփի-Եղեգնաձոր 17,7 կմ հատվածը,Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհի Սարալանջջ-Սարավան 16,9 կմ հատվածը, Սյունիքի մարզի Վարդավանք-Խդրանց-Ագարակ ավտոճանապարհի 13,1 կմ հատվածը, Գեղարքունիքի մարզի Մ11 մմիջպետական նշանակության ավտոշանապարհի Մարտունի-Աստղաձոր 5,9 կմ հատվածը, Վայոց Ձորի մարզի Մ10 ճանապարհի Գետափի հատվածում հողային պաստառի փլուզման պաշտպանիչ հենապատերի վերականգնում, Արմավիրի մարզում Ալաշկերտի ավտոճանապարհի 1 կմ հատվածը, Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Սուրբ Վարդան փողոցի 1,6 կմ հատվածը:

2022-ին մեկնարկում են հետեւյալ աշխատանքները՝

Վայոց ձորի մարզում դեպի Նորավանքի պետական հուշարձան պետական նշանակության ավտոճանապարհի Արենիի 8,1 կմ հատվածը, Արարատի մարզի Բերդիկ-Այգեստան 2,1 կմ հատվածը, Արարատի մարզի Այգեվան-Եղեգնավան ավտոճանապարհի 2,9 կմ հատվածը:

«Եվ սկսում ենք նախագծային աշխատանքները Աղվանի-Տաթեւ միջպետական նշանակության ավտոճանապարհի Վերին Խոտանանը շրջանցով ճանապարհին, Սյունիքի մարզում Որոտան-Բարձրավան-Շուռնուխ հատվածը շրջանցող ավտոճնապարհի վերակառուցում, Արմավիրի Մ3 միջպետական ավտոճանապարհի 11կմ+400  հատվածում գտնվողն կամրջի շինարարության հիմնանորոգում:

Վերջին տարիներին ճանապարհների որակի առումով էական փոփոխություն ենք արել, բայց դեպի Սյունիքի մարզ տանող ճանապարհը այն հատվածներից էր, որը դեռ որակի առումով էական խնդիրներ ուներ: Այստեղ էական որակական փոփոխություն կունենանք»,- ասաց վարչապետը:

Իր հերթին ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն ասաց, որ Տաթեւ-Լծեն 19,9 կմ հատվածը եռաշերտ ասֆալտապատում է ունենալու, սակայն նախատեսում են այս տարի երկշերտ ասֆալտապատել, որը նորմալ երթեւեկելի կլինի, իսկ երրորդ շերտը կմնա հաջորդ տարի. «Մենք Սիսիանի հատվածից մինչեւ տաթեւ կունենանք նոր ճանապարհ, որը կբերի նրան, որ տաթեւի ոլորաններից կխուսափենք»,- ասաց նախարարը: Նա նաեւ տեղեկացրեց, որ շինարարները լավ լուծում են գտել եւ Խոտանանը շրջանցող ճանապարհի կառուցելու արդյունքում 13 ոլորանի փոխարեն կլինի ընդամենը 3 ոլորան:

Նմանատիպ նյութեր