211652_close_icon
views-count734 դիտում article-date 10:23 13-05-2022

ԱՄՆ-ն մշակում է Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույց. The Washington Post

ԱՄՆ կառավարությունը Ուկրաինայի հետ հետախուզական տվյալների փոխանակման ուղեցույցներ է մշակել, գրում է The Washington Post-ը, ըստ որի՝ դրանք ընդունվել են Վաշինգտոնի և Մոսկվայի միջև հարաբերությունների հետագա սրումից խուսափելու համար։

Փաստաթուղթը արգելքներ է սահմանում տեղեկատվության երկու տեսակի փոխանցման վրա. առաջին արգելքը վերաբերում է տեղեկություններին, որոնք կարող են օգնել ուկրաինացի զինվորականներին սպանել ռուսական բարձրագույն հրամանատարության ներկայացուցիչներին։ Դրանց թվում են, օրինակ, պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։

Երկրորդ արգելքը դրված է այն տեղեկատվության վրա, որը կարող է օգնել Ուկրաինայի սահմաններից դուրս ռուսական օբյեկտների վրա հարձակվելուն, գրում է The Washington Post-ը։ Այս կանոնը սահմանվեց այն մտավախության պատճառով, որ Ռուսաստանը կարող է ԱՄՆ-ին համարել նման հարձակումների մասնակից։ Այս մասին թերթին գաղտնի հայտնել են Միացյալ Նահանգների նախագահի ներկայացուցիչները։

Ավելի վաղ ամերիկյան լրատվամիջոցները, հղում անելով հետախուզական աղբյուրներին, պնդում էին, որ ԱՄՆ-ը տեղեկություններ է փոխանցում Ուկրաինային, որը կարող էր հանգեցնել մի քանի ռուս գեներալների վերացմանն, ինչպես նաև «Մոսկվա» հածանավի խորտակմանը։ Պենտագոնը չի հաստատել այս տեղեկությունը։

Այժմ ԱՄՆ-ն իրական ժամանակում տեղեկատվություն է փոխանցում Ուկրաինային այստեղ ռուսական զորքերի տեղակայման և տեղաշարժի մասին, ներառյալ արբանյակային լուսանկարներ: ԱՄՆ-ը մատակարարում է նաև ռազմական տեխնիկա՝ ծանր հրետանի, անօդաչու թռչող սարքեր և հակատանկային հրթիռներ։

Նմանատիպ նյութեր