211652_close_icon
views-count1008 դիտում article-date 21:26 12-05-2022

Հայաստանի Մ-14 հավաքականը` ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման գավաթ 2022-ի հաղթող

Հայաստանի Մ-14 հավաքականը հաղթանակով ավարտեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարը՝ 1։0 հաշվով հաղթելով Արաբական Միացյալ Էմիրությունների հավաքականին:

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-14 հավաքականը նվաճեց ՈՒԵՖԱ Մ-14 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը։ 2-րդ տեղը զբաղեցրեց ԱՄԷ-ն, որը վաստակեց 3 միավոր, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանի Մ-14 ընտրանին։ 

Մրցաշարի լավագույն ռմբարկու (2 գոլ) ճանաչվեց Սարգիս Գասպարյանը, իսկ լավագույն ֆուտբոլիստ՝ Ռուբեն Կարապետյանը։

Հայաստան Մ-14 - ԱՄԷ Մ-14 1:0 (0:0) 

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Քաջիկ Արզումանյան (Հայաստան)

Գոլերը՝ Գասպարյան, 44

  Հայաստան Մ-14

16. Արթուր Պետրոսյան, 2. Հենրիկ Իգիթյան (13. Միքայել Հակոբյան, 42), 5. Ռուբեն Կարապետյան (ա), 6. Արթուր Մովսեսյան (4. Հայկազ Եղիազարյան, 41), 8. Մարտին Շահգելդյան, 9. Մայքլ Ասիլյան (11. Սարգիս Գասպարյան, 46), 10. Դավիթ Դավթյան (7. Ալեն Սահակյան, 46), 14. Դավիթ Դոխոյան (15. Շանթ Բայբության, 41), 17. Ալբերտ Գարեգինյան, 22. Ռոման Թանթանյան (19. Հայկ Ստեփանյան, 41), 23. Արտյոմ Ալեքսանյան (20. Վարդան Մելիքյան, 42)

Գլխավոր մարզիչ՝ Կարեն Ավոյան

ԱՄԷ Մ-14

1.Մոհամադ Ալբալուշի, 2․ Մայեդ Հասան (15․ Օմար Ալմեհաիրբի), 3․ Աբդուլա Ալհամադի (11․ Մոհամադ Ալհամեդ, 46), 5․ Աբդուլա Մոհամեդ, 6․ Սաեդ Ալմահրի (18․ Օբաիդ Ալ Ալի, 49), 7․ Մուբարակ Ալմազրուրուեյ (24․ Ա Խալեդ Ալթամիմի, 49), 8․ Սուհեյլ Սաիդ, 9․ Մոհամեդ Ալշեհի (10․ Մոհամեդ Ալսաադի, 46), 14․ Մայեդ Խամիս (ա) (21․ Համադ Մուսա, 49), 19․ Սուլթան Ալբեդվավի ( 4․ Աբդուլլա Ալբլուշի, 46), 20․ Բութի Ալռաշդի (13․ Սալեմ Յաքութ, 6)

Պահեստային՝ 17. Մայեդ Ալյամահի

Գլխավոր մարզիչ՝ Ֆայսալ Ալթահերի

 Մ-14 մրցաշարի բոլոր արդյունքները՝ 

Հայաստան - Լիբանան՝ 3:1

ԱՄԷ-Լիբանան՝ 1:0

Հայաստան-ԱՄԷ՝ 1:0 
 
Մրցաշարային աղյուսակը՝ 
 
Հայաստան - 6 միավոր

ԱՄԷ - 3 միավոր

Լիբանան - 0 միավոր

Նմանատիպ նյութեր