211652_close_icon
views-count975 դիտում article-date 23:06 12-05-2022

ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշար․ Հայաստանի Մ-15 հավաքականը երկրորդն է

Երևանում ավարտվեց ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարը։ Հայաստանի Մ-15 հավաքականը իր վերջին հանդիպումն անցկացրեց՝ մրցելով Վրաստանի Մ-15 ընտրանու հետ և պարտվեց 0։2 հաշվով։

Վաստակելով 6 միավոր՝ Հայաստանի Մ-15 հավաքականը զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը։ 7 միավորով  ՈՒԵՖԱ Մ-15 Զարգացման մրցաշարի հաղթողի կոչումը նվաճեց Վրաստանի ընտրանին։ 3-րդ տեղը զբաղեցրեց Մոլդովան՝ 5 միավորով, իսկ մրցաշարային աղյուսակը առանց միավորի եզրափակեց Լիբանանը։ 

Մրցաշարի լավագույն ֆուտբոլիստ ճանաչվեց Վրաստանի հավաքականի ֆուտբոլիստ Ալեքսանդր Ամիսուլաշվիլին։

Հայաստան Մ-15 – Վրաստան Մ-15 0:2 (0:1

Երևան, ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիա

Մրցավար՝ Դավիթ Մկրտչյան(Հայաստան)

Գոլերը՝ Գլունչաձե, 39, Գուլիաշվիլի, 67

Հայաստան Մ-15

1. Հովհաննես Ուրուշանյան, 2. Արամ Ահարոնյան3. Հենզել Բաղոյան, 4. Հարություն Մուսիկյան, 5. Անդրանիկ Հակոբյան, 7. Կարեն Հովակիմյան (ա), 8. Վահե Կարապետյան, 10. Խաչիկ Սեդրակյան, 18. Էմիլ Պապիկյան, 19. Արամե Մինասյան, 20. Դավիթ Հարությունյան

Պահեստայիններ՝ 12. Վարազդատ Գասպարյան, 6. Խոսրով Ղազարյան, 9. Գարի Կևորկ Բասմաջյան, 11. Տիգրան Արմենակյան, 13. Զավեն Խուդավերդյան, 14. Սեդրակ Մովսիսյան, 15. Վարդան Մարգարյան,17. Աշոտ Գրիգորյան, 21. Ալեքս Գալստյան,

Գլխավոր մարզիչ՝ Գևորգ Պողոսյան 

 Վրաստան Մ-15

1.Իվանե Բախուտաշվիլի, 2․ Ալեկսանդրե Ամիսուլաշվիլի, 3․ Գիգի Գլունչաձե, 4․ Սաբա Խարեբաշվիլի, 6․ Նիկոլոզի Սուրգուլաձե, 8․ Լուկա Ցուլայա, 10․ Ռեզիկո Դանելիա, 14․ Գիորգի Գվասալիա, 15․ Ալեկսանդրե Կուտատելաձե, 18․ Անդրոնիկա Խորոիշվիլի, 19․ Թոռնիկե Գուլիաշվիլի

Պահեստայիններ՝ 5․ Նիկոլոզի Դանելիա, 7․ Նիկոլոզի Գվազավա, 9․ Գիորգի Մժավանաձե, 12․ Սանդրո Կուպատաձե, 13․ Նիկոլոզ Էլիսաշվիլի, 16․ Լուկա Լաշխիա, 17․ Անդրիա Վիբլիանի, 20․ Նիկոլոզ Չիկովանի

Գլխավոր մարզիչ՝ Գեորգե Չիտաուրի

Մ-15 մրցաշարի բոլոր արդյունքները՝ 

Հայաստան - Մոլդովա՝ 2:1

Վրաստան-Լիբանան՝ 3:1

Հայաստան-Լիբանան՝ 2:1

Մոլդովա-Վրաստան՝ 2-2 (6։5, 11մ)

Լիբանան-Մոլդովա՝ 0։1

Հայաստան-Վրաստան՝ 0։2

  Մրցաշարային աղյուսակը՝ 

Վրաստան - 7 միավոր

Հայաստան - 6 միավոր

Մոլդովա – 5 միավոր

Լիբանան - 0 միավոր

Նմանատիպ նյութեր