211652_close_icon
views-count2002 դիտում article-date 20:28 12-05-2022

Լեբրոն Ջեյմսը աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկն է

2022 թ. ամենաբարձր վարձատրվող մարզիկների ցանկը գլխավորել է Լեբրոն Ջեյմսը։
 
«Լոս Անջելես Լեյքերսի» հարձակվողի եկամուտը կազմել է 126.9 մլն դոլար, որից 90 մլնը՝ գովազդային պայմանագրերից, 36.9 մլնը աշխատավարձ է։
 
Ցուցակի առաջին 100-յակում Բասկետբոլի Ազգային Ասոցիացիայի (NBA) 36 մարզիկներ են, Ամերիկյան ֆուտբոլի Ազգային Լիգայի 25 խաղացողներ, 13 ֆուտբոլիստներ, 12 բեյսբոլիստներ և սպորտի նոր տեսակների ներկայացուցիչներ։
 
Առաջին տասնյակի տեսքն այսպիսին է.
 
1. Լեբրոն Ջեյմս («Լոս Անջելես Լեյքերս»)՝ 126.9 մլն դոլար (աշխատավարձը՝ 36.9 մլն դոլար, գովազդ՝ 90 մլն դոլար),
 
2. Լիոնել Մեսի (ՊՍԺ)՝ 122 մլն (72 + 50),
 
3. Կրիշտիանու Ռոնալդու («Մանչեսթեր Յունայթեդ»)՝ 115 միլիոն (60 + 55),
 
4. Նեյմար (ՊՍԺ)՝ 103 միլիոն (65 + 38),
 
5. Սաուլ Կանելո Ալվարես՝ 89 մլն (84 + 5),
 
6. Սթիվեն Կարի («Գոլդեն Սթեյթ»)՝ 86.2 մլն (41.2 + 45),
 
7. Քևին Դյուրենտ («Բրուքլին»)՝ 85.9 մլն (37.9 + 48),
 
8. Ռոջեր Ֆեդերեր՝ 85.7 մլն (724 հազար + 85 մլն),
 
9. Ջեյմս Հարդեն («Ֆիլադելֆիա»)՝ 76 մլն (40 + 36),
 
10. Թայգեր Վուդս՝ 73.5 մլն (8.5 + 65)։

 

Նմանատիպ նյութեր