1708 դիտում
09:52 12-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 5․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի ամբիոնից 2014-ի մարտի 24-ին այն ժամանակ դեռ ՀԱԿ խմբակցության ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն ասում էր, որ «արագաչափերի ընկերության հետեւում կանգնած է Սերժ Սարգսյանի եղբայր Ալեքսանդր Սարգսյանը: Ասում եք` ո՞ւր են գնում գումարները. ո՞ւր են գնում, Սերժ Սարգսյանի ընտանիքին է գնում: Նախկինում հանրային գիտակցության մեջ Սերժ Սարգսյանի եղբայրը ընկալվում էր՝ որպես սրա-նրա բիզնեսների մեջ «փայ մտնող», հիմա ինքը փաստացի յուրաքանչյուր վարորդի ընտանեկան բյուջեի մեջ «փայ է մտնում»….»։
Ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը արագաչափ-տեսախցիկներից ու այն կոնկրետ մի մարդու բիզնեսը համարելու մասին խոսում էր միշտ՝ թե՛ որպես ՀԱԿ խմբակցության պատգամավոր, թե՛ որպես «Ելք» խմբակցության ղեկավար, թե՛ 2018-ին՝ Գյումրիից Երեւան քայելելու ժամանակ: 2018-ի ապրիլյան քայլերթի օրերին, երբ Փաշինյանը յուր թիմի հետ Գյումրիից Երեւան էր քայլում, հերթական անգամ էր ակնարկում, որ տեսախցիկների «բիզնեսն» Ալեքսանդր Սարգսյանինն է:«Նամակ ստացա այսօր, Կարծեցի՝ կանչում են ճաշի, Բացեցի, ախորժակս փակվեց, Վճարի՛ր 5000. Սաշիկ»,- «Արութին Զիմզիմովին սրտառուչ բարեւներ հղելով»՝ ասում էր Փաշինյանը: Մի քանի օր անց նա «անտիսաշիկ 2» ակցիան էր իրականացնում՝ արագաչափի վրա ՔՊ կուսակցության լոգոն փակցնելով:
2018-ի քաղաքական վերադասավորումներից հետո՝ 2019-ի հունվարի 23-ին, Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ճանապարհային ոստիկանության պետի նախկին տեղակալ Արմեն Խաչատրյանը հայտարարում է. «Տեսախցիկների համակարգը՝ գույքով, տեխնիկական միջոցներով, պետության սեփականությունն է շատ վաղուց՝ դեռեւս 2013 թվականից: Որպես ծառայության մատուցում՝ դա հանձնարարվել է «Սեքյուրիթի դրիմ» կազմակերպությանը եւ որեւէ մեկի սեփականությունը չէ: Այդ ամբողջ գույքը պատկանում է պետությանը, եւ այդ գործառույթն իրականացվում է պետության կողմից: Սա ոչ մեկի բիզնեսը չէ»: Այսպիսիով, Փաշինյանի եւս մեկ «փաստ», պարզվում է, լկտի սուտ է: Նրան հերքողը սեփական թիմակիցն է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
2753 դիտում
10:39 05-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 1. «Ժողովուրդ»
2332 դիտում
09:39 06-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 2․ «Ժողովուրդ»
1953 դիտում
10:39 10-05-2022
Նիկոլ Փաշինյանը խաբել է. մաս 3. «Ժողովուրդ»
Այս բաժնից
1225 դիտում
08:31 15-11-2024
Անդրանիկ Քոչարյանին կանչել են ՔՊ վարչություն. ռաունդ 2. «Ժողովուրդ»