211652_close_icon
views-count1679 դիտում article-date 22:23 11-05-2022

Արաուխոն թիմակցին բախվելուց հետո կորցրել էր գիտակցությունը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ռոնալդ Արաուխոն ծանր վնասվածք է ստացել։ Միջադեպը տեղի է ունեցել Լա Լիգայի 36-րդ տուրում «Սելտայի» հետ հանդիպման երկրորդ խաղակեսի ժամանակ։
 
62-րդ րոպեին Արաուխոն գլխով բախվել է իր թիմակից Գավիի հետ։ Ուրուգվայացին մի քանի քայլ անելուց հետո ընկել է գետնին և կորցրել գիտակցությունը։
 
Դաշտում շուրջ 5 րոպե օգնություն ցուցաբերելուց հետո, Ռոնալդին տեղափոխել են շտապ օգնության մեքենայով։ Նրա դեմքին թթվածնային դիմակ է եղել։ Արաուխոյի փոխարեն դաշտ է դուրս եկել Կլեման Լանգլեն։
 
Նախնական բուզննումը ցույց է տվել, որ Արաուխոն ուղեղի ցնցում է ստացել, սակայն նրա կյանքից ոչինչ չի սպառնում:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր