433004 դիտում
18:19 11-05-2022
Մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ՝ Երևանում. հրազենային վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխվել 2 քաղաքացի. Mercedes-ի վրա էլ հայտնաբերվել են կրակոցի և արնանման հետքեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 11-ին, մարտաֆիլմ հիշեցնող կրակոցներ են հնչել Երևանում: Ժամը 17:30-ի սահմաններում «Էրեբունի» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքնեերով 2 քաղաքացի է տեղափոխվել:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Երևան քաղաքի վարչության, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության, ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խմբերը:
Ֆոտոլրագրողի տեղեկություննրեով՝ վիրավորները հիվանդանոց են տեղափոխվել Արտաշատի խճուղուց, որտեղ ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության 4-րդ գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի, վաշտի հրամանատար Դավիթ Քարիմյանի գլխավորությամբ, հայտնաբերել են Mercedes մակնիշի 01 LQ 001 համարանիշի ավտոմեքենա, որի վրա կան կրակոցի և արնանման հետքեր:
Նույն վաշտի պարեկներ Ռուբեն Պապիկյանն ու Մնացական Մելքոնյանը սահմանազատել են տարածքը և սպասում են մինչև կժամանեն ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետներնը:
Ոստիկանությունը ունի կասկածներ, որ Էրեբունի հիվանդանոց տեղափոխված վիրավորները կապ ունեն նշված ավտոմեքենայի հետ:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներն են՝ 36-ամյա Արթուր Ասատրյանն ու 28-ամյա Լևոն Ասլանյանը:
Այս պահին դեպքի վայր են ժամանել ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ Վարդան Վարդանյանը, գլխավոր վարչության պետի 1-ին տեղակալ Արմեն Պետրոսյանը, ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ Սևան Քոչարյանը, Երևանի ոստիկանապետի օպերատիվ գծով տեղակալ Արթուր Զաքարյանն ու նույն վարչության քրեական հետախուզության բաժնի պետ Հովհաննես Արիստակեսյանը:
Տեղում են նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի պետ Կարեն Բունիաթյանն ու Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Շենգավիթի քննչական բաժնի պետ Ռոբերտ Վարդանյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներն են՝ «Նորագավիթցի Ծուռն» ու «Այնթապցի Լյովիկը»:
Դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, գնդակ, վնասված այլ ավտոմեքենաների մասեր, իսկ հայտնաբերված Mercedes -ից մոտ 500 մ հեռավորության վրա՝ դեպի Արարատի մարզ տանող հատվածում, հայտնաբերվել են Nissan և Opel մակնիշի վնասված ավտոմեքենաներ:
Ոստիկաններն ու քննիչները ունեն կասկածներ, որ նշված ավտոմեքենաները վնասվել են, երբ կրակոցներ են արձակվել Mercedes-ի վրա, վերջինս խույս տալով՝ բախվել է նշված ավտոմեքենաներին:
Մանրամասները՝ քիչ ուշ:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 247+
247+