211652_close_icon
views-count66206 դիտում article-date 15:15 11-05-2022

ՀՀ ՊՆ Վարդենիսի զորամասում հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայողի՝ հրազենային վնասվածքով դի

SHANSHYAN.com-ի տեղեկություններով՝ այսօր, մայիսի 11-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՊՆ Վարդենիսի N զորամասում հայտնաբերվել է ժամկետաին զինծառայողի դի՝  սրտի մասում հրազենային վնասվածքով։

Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը Գորիս քաղաքի բնակիչ 20-ամյա Արգիշտի Եղյանն էր, ով բանակ էր զորակոչվել Գորիսի զինկոմիսարտիատի կողմից։ 

Այս պահին զորամաս են այցելել ՀՀ պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանութան ծառայողներն ու Հայաստանի քննչական կոմիտեի Զինվորական քննչական գլխավոր վարչության կայազորի քննչական վարչության քննիչները։ 

[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր